Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.30C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.90C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.30C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: