Վթարային ջրանջատում մի քանի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Չարենցավան, Աբովյան քաղաքների, Բջնի, Թեղենիք, Սոլակ, Զորավան, Կոտայք, Քաղսի գյուղերի, «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի ջրամատակարարումը։

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր և վաղը՝ ժամը 09.00-18.00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` Մյասնիկյան, Շահումյան, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց, Ս. Ավետիսյան, Ալեք Մանուկյան, Թորոսյան, Խնկոյան փողոցների, Կենտրոն 1, 2, 3, Առափնյա և Այգեստան 2 թաղամասերի ջրամատակարարումը:

Ժամը 09.30-18.00 կդադարեցվի նաև Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել