Պատահար Մարգարա-Տաշիր ճանապարհին. 1 զոհ, 3 վիրավոր

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել Վեկտրա»-ի մյուս ուղևոր, 1983 թ. ծնված Աննա Քաչակուլյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել