Դիլիջանի համայնքապետարանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գևորգ Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ և 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Գևորգ Սահամբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետ Գևորգ Սահաբալյանի որդին է: Նրան փոխարինեց ներկայիս քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: