Նոյեմբերի 11-ին ևս մեկ համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի Երևանում

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերում ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում եւս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը եւ դրանք ավարտել սահմանված ժամկետում։

Աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությանը եւ «Ջրային կառույցներ»  ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող  ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչեւ վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի  11-ին համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել