Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը անծանոթ կնոջը հրել է մետրոյի երկաթգծերի վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Յունլոնի շրջանում: 59-ամյա կինը, որը մետրոյի կայարանի աշխատակցուհի էր, կանգնած էր պլատֆորմի ծայրին և թափահարում էր ծանոթին, որը կանգնած էր երկաթգծի մյուս կողմում: Այդ պահին նրա հետևով քայլող տղամարդը առանց պատճառի մեկ ձեռքով հրել է հավաքարարին և հանգիստ շարունակել է ճանապարհը:
Կինը լուրջ վնասվածքներ է ստացել և չի կարողացել միանգամից վեր կենալ: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
56-ամյա կասկածյալին ձերբակալել են կայարանի հարևանությամբ: Նրա արաքի պատճառը հայտնի չէ: