apa.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի ծառայող Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին Օղլին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին Հայաստանի տարբեր իշխանական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես են եկել՝ իբր ադրբեջանական կողմի գնդակոծության արդյունքում հայ զինծառայողի զոհվելու մասին կեղծ ու զրպարտիչ հայտարարություններով: