Խնձորուտ համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հանրության համար վտանգավոր արարքի համար:

Ըստ մեղադրական եզրակացության Նազարյանը 2008-2016թթ. եղել է Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավարը: 2015թ. մայիսի 5-ին գրությամբ նա դիմել և «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի» հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ 2016թ. գարնանը վերանորոգել է Խնձորուտ համայնքի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի մաս կազմող խմելու ջրի խողովակաշարի շուրջ 900մ հատվածը: Սակայն վերանորոգման ժամանակ ստորգետնյա մետաղյա խողովակները փոխարինելվել են պլաստմասե խողովակներով:

Այնուհետև Նազարյանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքի պահեստ տեղափոխված գույքից միասնական դիտավորությամբ յուրացում ու վատնում կատարելու նպատակով առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների՝ ինքնուրույն տնօրինել է իրեն վստահված մետաղյա խողովակները: Դրանից թվով 12 հատ, ընդհանուր 87,8մ երկարությամբ խողովակները յուրացրել է իր կարիքների համար:

Համայնքապետը խողովակների մի մասով պատրաստելով խոտի ծածկ, իսկ մյուս մասը պահելով իր տնօրինման ներքո  տվել է 3 հատ, միջինը՝ 7մ, ընդհանուր 21 մետր երկարությամբ համագյուղացի Ա.Գ.-ին: Թվով՝ 8, 4, 5, 9, 3, 8, 3, 3, 3, 4, 5, 5, 6, 3, 6, 2, 2, 1, 3, 8-ական խողովակներ տվել է, համապատասխանաբար, 20 համագյուղացու:

Թվով 2 հատ, միջինը՝ 7 մետր, ընդհանուր 14մ երկարությամբ մետաղյա խողովակները որպես գյուղին հարակից մարտական հենակետի կոյուղու ջրահեռացման համակարգի մաս օգտագործելու համար հատկացնելով՝ համայնքի ղեկավարը, վատնել է՝ Խնձորուտ համայնքին պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1.777.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ժիրայր Նազարյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում և վատնում կատարելը:

Որպես իրեղեն ապացույց են պահվել 41 սմ երկարությամբ մետաղյա խողովակտ՝ փաթեթավորված և ամրակնիքված:

Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Սարգսյան-ի նախագահությամբ:

Ամբասանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել