Հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանն արդարացման 4 դատական ակտ և արդարացման հիմքով 3 կարճումներ է գրանցել

Հանրային պաշտպանի գրասենյակը իր շնորհակալությունն է հայտնում հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանին ՝ չորս գրծերով արդարացման դատական ակտերի (որոնցից՝ մեկը 24 դրվագով), արդարացման հիմքով երեք կարճումների, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քննվող քրեական գործով պաշտպանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակվելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը:

1.16.08.2017թ. ՀՀ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ՎՇԸԻԴ պաշտպանյալին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

2.14.06.2017թ. ՀՀ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ՎՇԸԻԴ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով պաշտպանյալին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

3 .ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանյալի արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

4.10.10.2017թ. ՀՀ Երևանի Շենգավիթ ՎՇԸԻԴ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով /25 դրվագ/ պաշտպանյալն արդարացվել էՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով /24 դրվագ/

5.04.05.2017թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագ քննվող քրեական գործով պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

6.25.08.2017թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 243.1-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

7.14.06.2017թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող անչափահաս պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

8.26.04.2017թ.ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 175-րդ հոդվածի 2րդ մասի 4-րդ կետով քննվող քրեական գործով պաշտպանյալի արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով:

9.16.10.2017թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում ապացույցների անբավարարության հիմքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել