Կրճատվել է վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տրամադրելու ժամկետը

Գործող ընթացակարգը պարզեցնելու և քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Կառավարության նիստի ժամանակ, այսօր՝ հոկտեմբերի 19-ին գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել