Քաղաքացիները կամավոր հանձնում են զենք-զինամթերք

«Զինանոց-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 18-ին, ժամը 10.30-ին, 1963 թ. ծնված Զոյա Պ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, «ՈՒԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ, «ՌԿԳ-ԶԵՄ ՏԳ-45» ձեռքի հակատանկային նռնակ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է իրենց տան պատշգամբում գտնվող պահարանը կարգի բերելու ժամանակ. զինամթերքը պատկանել է 1992 թ. ԼՂՀ Մարտակերտի պաշտպանական մարտերում զոհված ամուսնուն:

***

«Զինանոց-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, 1966 թ. ծնված Կամո Ս.-ն կամավոր հանձնել է անհայտ տիպի, 32 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 32 տրամաչափի 29 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1990-1994թթ. ՀՀ և ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ և պահել է իր ավտոտնակում:

***

«Զինանոց-2017» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1971 թ. ծնված Սիրանուշ Տ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի գործարանային արտադրության, առանց համարի, մեկփողանի, ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել