Բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում

Քրեական պատասխանատվություն կկրեն բուժաշխատողների գործունեության խոչընդոտելու համար: Կառավարությունը այսօրվա նիստում  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենսդրական նոր նախագիծ:

Փոխանախարարի խոսքով՝ օրենքի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:

Օրենքի նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսված պատիժը, որը կատարվել է կյանքին եւ առողջության համար ոչ վտանգավո բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով պատժվելու է 300 հազար դրամից 500 հազար դրամի չափով տուգանքով: Նույն արարքը, եթե կատարվել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, արարքը կատարած անձի համար սահմանվել է պատիժ 1-ից երկու ամսի ժամկետով կալանք կամ 2-ից 5 տարի ազատազրկում:

ԻՐավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել