Մասնագիտությունների ցանկը համալրվում է

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն կընդլայնվի: Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց փոփոխություն անել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում:

Ըստ այդմ՝ ավելանում է Դատական փորձաքննություն մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ՝ որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ:

Ավելանում է նաև Մեխատրոնիկա մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում Մեխատրոնիկա մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը /Դատական փորձաքննություն/, ինչպես նաև նորարությանը և ստեղծարարությանը /Մեխատրոնիկա/, ինչը ժամանակի հրամայականն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել