Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ եթե հետաքրքրված եք խաղարկային վիզաների (գրին քարտի) խաղարկությամբ, բայց գրանցմանն առնչվող հարցեր ունեք, ապա այս ուրբաթ, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ հյուպատոսական բաժինի պաշտոնյաները կանցկացնեն մեկ ժամանոց առցանց ֆեյսբուքյան հարց ու պատասխան:
«Միացե՛ք մեր զրույցին և ուղղեք Ձեր հարցերը: Բաց մի թողեք այս հնարավորությունը ստանալու Ձեր հարցերի պատասխանները հյուպատոսական բաժնից»,-ասվում է հայտարարության մեջ: