Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա:

Այսպես, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս. Գևորգյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի համապատասխան որոշմամբ արգելվել է իր վստահորդ Ս. Մնացականյանի` Երևան քաղաքում գտնվող տան նկատմամբ որոշակի գործողություններ, այդ թվում` վտարում կատարելը: Սակայն 02.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի տուն են այցելել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները և այնտեղ բնակվող նրա ազգականներին տեղեկացրել, որ պատրաստվում են վերջիններիս վտարել նշված հասցեից: Նրանք ոստիկանության ծառայողներին ներկայացրել են վտարման գործողությունն արգելող` դատարանի համապատասխան որոշումը, սակայն ոստիկանները, անտեսելով այդ հանգամանքը, 14.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի ազգականներին վտարել են տնից:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

            Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել