21 տարին չլրացած անձանց խաղասրահներ մուտքի թույլտվությունը պատժվում է օրենքով

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Կառավարության հավանությանն  է ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հա­յաս­­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի:

Օրենքի նախագծով առաջարկվում է «Շա­հու­մով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հան­րա­­պետության օրենքը  լրացնել քաղաքացու անձնագրի կամ անձը հաս­տա­տող այլ փաստաթղթի հիման վրա տարիքի ստուգման վերաբերյալ դրույթով, քաղաքացու կող­մից խաղասրահ կատարվող իր այ­ցե­լու­թյուն­ները սահմանափակելու կարգը սահ­մա­նող 7.1-ին հոդվածով, համաձայն որի` խա­ղա­սրահ կատարվող իր այցելությունները սահ­մա­նափակել ցանկացող քաղաքացին կա­րող է Հա­յաս­տանի Հանրապետության տա­րածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն ար­գելելու վե­րաբերյալ դիմում ներ­կայացնել լիազոր մարմնին` նշելով որոշակի ժամ­կետ, որը չի կարող 6 ամսից պա­կաս լինել:

Դիմումում նշված ժամկետի ընթացքում դի­մողն այն չի կարող հետ վերցնել: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առա­ջարկվող կարգավորումը հիմ­նա­­վորվում է այն քաղաքացիների շահերի պաշտ­պա­նու­թյան անհրաժեշտությամբ, ով­քեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սա­կայն, օրինակ, ալկոհոլի ազդե­ցու­թյամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խա­ղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում:

Շահու­մով խա­ղե­րի, խաղա­տնե­րի գործունեության կազմակերպիչը արգելում է քսանմեկ տարին չլրա­ցած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Վերոգրյալից հետևում է, որ օրենքով կազմակերպիչների վրա արդեն իսկ դրված է պարտականություն` 21 տարին չլրացած ֆի­զիկական անձանց մուտքը խաղասրահ ար­գե­լելու վերաբերյալ:

Պարտականության չկատարման համար, որպես պատաս­խա­նատ­­վու­թյան մի­ջոց, նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի հա­մար` երկու հար­յուր հազար դրամի չափով:

Վերը նշված նախագծի ընդունումը կարող է հան­գեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախ­սե­րի և ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցու­թյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել