ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» օրենքում փոփոխություն է կատարելու որոշում է ընդունել: Այսուհետ աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուն մասնագիտական ուսուցման դասեր կկազմակերպի:
Ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձանց, ովքեր ունեն երեք և ավելի երեխա, համարվում է միայնակ մայր կամ էլ նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ: