Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: