Քաղաքացու ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:

Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող

IMG_20171002_153036

մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ միայն նրբերշիկ, այլ նաև մի քանի տեսակի և ապրանքանիշի երշիկներ, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանրի տեսականի, մանանեխ և այլն:

Հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:

Պարզվել է նաև, որ Ա/Ձ Կարինե Ենգոյանը գրանցված չէ ծառայության՝ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հարուցվել է վարչական վարույթ:

  IMG_20171002_155303

20170905_11055220170905_110452

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել