ԱԱՀ-ից կազատվեն 3 ոլորտի որոշ ապրանքների և ծառայության մատուցումների գործարքները

Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի մի քանի կետերով նախատեսված է, որ Կառավարությունը պետք է սահմանի Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ, իսկ նոր օրենսգրքի հետ կապված փոփոխություններ են հարկավոր: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ըստ ոլորտների դրանք երեքն են՝ կրթության և գիտության ոլորտն է, մասնավորապես գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրո­­­ցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մաս­­նագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտու­­թյունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատա­րա­կությունների օտարման, գործարքներն են, որոնք որ հարկազատվելու են:

Երկրոդդը սոցիալակն ոլորտն է՝ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, ման­կատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատու­թյուն­ներում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատու­ցումն է, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտա­րման, աշխատանքների կատարման, բոլոր այս գործարքնները ԱԱՀ-ից կազատվեն:

Բժշկական ոլորտի՝ դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթե­զա­օր­թո­պե­դիկ պարագաների, բժշկա­կան տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանք­ների օտա­րումն է, ­բժշկական կազ­մակեր­պու­թյուններում բժշկական օգնության և սպա­սարկ­ման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանք­ների օտարման, աշխա­տանք­ների կատա­րումը»,-մանրամասնեց Արամյանը:

ՊԵկ-ի հետ տեխնիակական որոշ շտկումներից հետո երկու օր անց այն հավանության կարժանանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել