Կառավարությունը սեպտեմբերի 28-ին նիստում որոշում կկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի 1-ին փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 211.5 քառ.մետր մակերեսով ճաշարանի շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես բուժամբուլատորիա շահագործելու նպատակով:
Այս որոշման նախագիծը հիմնավորվում է նրանով, որ «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չունի համապատասխան տարածք և ժամանակավորապես իր գործունեությունն է ծավալում համայնքապետարանի շենքում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջնորդվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթներով, մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի 1-ին փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 211.5 քառ.մետր մակերեսով ճաշարանի շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: