Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ից մեկնարկել է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների ծրագրի նոր փուլը, որի շրջանակում ներառվելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար առաջարկվում է դիմել տեղամասային պոլիկլինիկայի ակնաբույժին կամ «Շենգավիթ», «Նաիրի» ԲԿ-ների (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի, Կապանի, Սպիտակի բժշկական կենտրոնների և «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամի (ք. Սևան) ակնաբուժական ծառայություն:
Մասնագիտական խորհրդատվության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվությունը` անցկացման օր, վայր, մասնագետի վերաբերյալ տվյալներ, այստեղ։
Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում հերթագրման համար կարելի է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող կամ ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն։
Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում զանգահարեք նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։