Անգլիայում 44-ամյա կինը սպանել է իր 7 տարեկան որդուն

Անգլիայում կնոջըը ձերբակալվել է իր յոթ տարեկան տղային սպանելու կասկածանքով: Նա երեխային սպանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. այս մասին գրում է The Daily Mail -ը:  Երեխային երեկ հայտնաբերել են տանը` իր մոր կողքին:

Երեխայի ավագ եղբայրը՝ 20-ամյա Զաքին է հայտնաբերել տղայի մարմինը: Երեխայի դասընկերների ծնողները, ծանոթները վերջերս կնոջ՝ Լենսլինի մոտ նկատել են դեպրեսիայի վառ դրսևորումներ: Հատկապես այն սրացել էր երեխայի հոր մահից հետո, հայրը մահացել էր անցած տարի:

Դպրոցի տնօրենի խոսքերով, Արչին հրաշալի տղա է եղել, և դպրոցի լավ աշակերտներից մեկը, լավ ընկեր:

Հարևանները ապշել են այս դեպքից: 59-ամյա Քեթի Գրիֆթոնը պատմել է. «Մոտ ժամը վեցն էր, երբ բազմաթիվ ոստիկանական մեքենաներ ժամանեցին, ես հասկացա, որ ահավոր բան է տեղի ունեցել: Կային նաև շտապ օգնության մեքենաներ, ամուսինս պատմեց եղելությունը, միակ բանը, որ գիտեինք, կնոջ անունն էր, և որ սպանվածը իր որդին է: Նա ապրում էր այստեղ իր ամուսնու, կամ ընկերոջ հետ. նրանք երջանիկ ընտանիք էին երևում: Նրա որդին պաշտում էր ֆուտբոլ խաղալ, մի քանի օր առաջ եմ տեսել դուրսը խաղալիս: Մի քանի օր առաջ տեսել եմ՝ ինչպես հայր ու որդի դպրոցից տուն էին վերադառնում: Անհասկանալի է այս ամենը, բայց սա մեծագույն ողբերգրություն է:

Ոստիկանության աշխատակիցը մեկնաբանելով միջադեպը ասել է. «44-ամյա կինը, ձերբակալվել է սպանության կասկածանքով, նրա վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, քննությունը շարունակվում է»:

Պատրաստեց՝ Էլիզա Բալայանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել