Լուծարվել և միավորվել են մի շարք ՊՈԱԿ-ներ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողﬓորոշման ﬔթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը ﬕավորվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ դառնալով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողﬓորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ: Նույն որոշմամբ  լուծարվում է նաև «Հաշմանդաﬓերի մասնագիտական կողﬓորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը կﬕանա «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշել է, որ կազմակերպությունների լուծարման և ﬕացման ձևով վերակազմակերպման արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի 56.3 մլն դրամ: Մասնավորապես՝ «Մասնագիտական կողﬓորոշման ﬔթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17 հաստիքային ﬕավորներից կկրճատվի 5 հաստիքային ﬕավոր և պահպանման ծախսերով նախատեսված 29,9 մլն դրաﬕց կտնտեսվի 7,9 մլն դրամ, իսկ ﬓացած 12 հաստիքային ﬕավորը և պահպանման ծախսերի համար նախատեսված 22.0 մլն ՀՀ դրամը կուղղվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին»:

«Հանգրվան» ՊՈԱԿ-ի 33 հաստիքային ﬕավորներից կկրճատվեն 19 հաստիքային ﬕավորները և պահպանման ծախսերով նախատեսված 49.7 մլն դրաﬕց կտնտեսվի 29.8 մլն դրամ, իսկ ﬓացած 14 հաստիքային ﬕավորները և պահպանման ծախսերի համար նախատեսված 19.9 մլն դրամը կուղղվի «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին /հաշվարկները կցվում են/: «Հաշմանդաﬓերի մասնագիտական կողﬓորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կկրճատվի 11 հաստիքային ﬕավոր և կտնտեսվի 18.6 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել