Էջմիածնում սեպտեմբերի 17-ին դանակահարություն է տեղի ունեցել, փորձել են դանակահարել երկու եղբայրների: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հանցագործը եղբայրներից մեկին դանակով հարվածել է նախ մեկին, հետո փորձել է երկրորդ եղբորը հարվածել, բայց հարվածները նրան չեն դիպել:
Համբարձումյան եղբայրներից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասով և 117-րդ հոդվածով: