Գյուղատնտեսության ոլորտում անկում է. վարչապետ

ՀՀ կառավարության նիստը վարչապետը սկսեց հերթական հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ էր:

Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է, որպես գերակա ոլորտներից մեկը: Կառավարությունը շեշտը դնում է տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: Իսկ վերջին ամիսներին գյուղանտեսության ոլորտի հետ կապված վիճակագրությունները մտահոգության տեղիք են տալիս, այս մասին իր խոսքում նշեց վարչապետը:

«Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին, ւ առաջարկում եմ ԱՎԾ ղեկավարին երկու շաբաթվա ընթացքում ամփոփոլ և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվութուն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում անդրադառնալով անկման պատճառներին»,-հանձնարարեց Կառավարության ղեկավարը:

Նա նաև նշեց, որ նախորդ տարվա օգոսոս ամսվա համեմատությամբ բոլոր ոլորտներում առկա է աճ, բացի՝ գյուղատնտեսությունից և շինարարությունից, ընդ որում շինարարության թվերի դինամիկան ցույց է տալիս, որ կոմպեսացվում է հետ մնալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել