Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում ռումբ է տեղադրված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ոստիկանության համաձայն՝ ահազանգողն ասել է. «Պատրաստվում եմ պայթուցիկներ պայթեցնել Հանրապետության հրապարակում»:
Նշենք, որ 2 այսպիսի կեղծ ահազանգ էլ ստացվել էր օրեր առաջ: Զանգել և հայտնել եէին, որ ռումբ է տեղադրված նախ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության, իսկ հետո նաև Ազգային ժողովի շենքում: