Վերջին քսան տարիների միակ լավ ծրագիրն է. Անահիտ Բախշյան

Եթե որևէ ծնող դեմ լինի այս նախագծին, ապա այդ մարդիկ իրենց ինքնությունը կորցրած մարդիկ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, մանկավարժ Անահիտ Բախշյանը՝ խոսելով դպրոցներում ներդրվող նոր «Ազգային երգ ու պար» առարկայի մասին:

Նրա խոսքով՝ այս ծրագիրը վերջին 20 տարիների Կրթության և գիտության նախարարության լավագույն որոշումն էր:

«Շատ լավ եմ վերաբերվում, որովհետև այդ ծրագիրը գալիս է ամրացնելու մեր հայ զավակների ինքնությունը: Ով են իրենք, ինչ մշակույթի ժառանգորդներ են, և այդ ժառանգությունը ինչպես պահեն, որպեսզի որևէ խոչընդոտ , որևէ աղտոտություն չմտնի իրենց ինքնության մեջ: Այս առարկան դա կսովորեցնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ այսուհետ դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան: Ծրագիրը փորձնական կներդրվի հանրակրթական հաստատությունների հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ դասարաններում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել