4 ոստիկան մեղավոր են ճանաչվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկան մեղավոր են ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Անուշավան Վանիկի Բադոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով:

Պարույր Անդրանիկի Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով:

Արամայիս Արայիկի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով: Ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Սարո Ռոբերտի Բղդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում` բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ոստիկանության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանը, ոստիկաններ Արամայիս Ավետիսյանն ու Սարո Բղդոյանը նույն ստորաբաժանման նախկին աշխատակից Անուշավան Բադոյանի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 24.11.2016թ.ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից կալանավորված անձանց համար հարմարեցված հատուկ տրանսպորտային միջոցով 3 կալանավորներին տեղափոխելիս Ա. Բադոյանին թույլ են տվել դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածն իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել հիշյալ կալանավորներին՝ իրեն նախկին պաշտոնից /ուղեկցող դասակի ջոկի հրամանատար/ ազատելու հարցում վերջիններիս դերակատարման մասին նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով:

Ուղեկցող ոստիկաններն էլ, կոպտորեն խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Ձերբակալված և կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգ»-ը, համաձայն որի` կալանավորված անձանց ուղեկցումը կազմակերպվում է հատուկ տրանսպորտային միջոցով՝ թափքի խցերում և միմյանցից անջատ, համաձայնվել են Ա. Բադոյանի առաջարկին և ապօրինաբար թույլ տվել, որպեսզի վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի կալանավորներին:

Ընդ որում, ոստիկանության ծառայող Ա. Բադոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, որի պատճառով էլ կալանավորներին տեղափոխելու ճանապարհին` իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես մեքենան վարող ոստիկանը, այնպես էլ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Կալանավորներ Մ. Դավթյանը և Ռ. Սարիբեկյանը վթարի հետևանքով ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել