Բարսելոնայի հացի փռերից մեկում գազի 2 պայթյուն է որոտացել. 21 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է տեղական արտակարգ դեպքերի ծառայությունը, գրում է ТАСС-ը՝ հղում տալով El Pais-ին:
Աղբյուրի տեղեկություններով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, 8-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, 5 հարկանի շենքի առաջին հարկում: Նախնական տվյալներով պայթել է գազի կաթսան:
![Image result for heridos tras una explosión en una panadería en Barcelona](https://estaticos.elperiodico.com/resources/jpg/8/6/1505559522468.jpg)