Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժինն այսուհետ կգործի Մարտունի քաղաքի Գ,Նդժեհ 3 հասցեում։ Նոր վարչական շենքի բացումը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հայտարարությունից:
Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է եւ ստեղծվել աշխատանքային անհրաժեշտ պայմաններ, նախատեսվել առանձին հարցաքննությունների սենյակ անչափահասների հարցաքննության համար, ինչպես նաեւ ճանաչման սենյակ՝ համապատասխան կահավորմամբ: