Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն: