Մեր տեղեկություններով, փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է՝ կաշառքի միջորդության մեղադրանքով:
Նրա փաստաբան Մնացական Ղազարյանը սակայն Իրավաբան.net -ի հետ զրույցում ասաց, որ Գայանե Գալոյանի գործը դեռ նախաքննության փուլում է ու նախաքննության գաղտնիությունից ելնելով ոչինչ ասել չի կարող: Նույնսիկ հրաժարվեց հայտնել, թե քրեական գործը ինչ հոդվածով է հարուցվել:
«Մանրամասներ չեմ կարող հաղորդել, դա նախաքննական գաղտնիք է: Նա հիմա գտնվում է հիվանդանոցում»,-ասաց նա: