«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters պարբերականը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում պայթյուն է որոտացել: Ականատեսների խոսքով՝ ռումբը տեղադրված է եղել մետրոյի վադոնում՝ դույլի մեջ:
Պայթյունի հետևանքով տուժել է 22 մարդ: