Լրտեսական ծրագրերը կարող են համակարգչի ամբողջ ինֆորմացիան գողանալ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը առաջարկում է մի քանի պարզ քայլ՝ խուսափելու լրտեսական ծրագրից: Լրտեսող ծրագիրը (Spyware) նախատեսված է զոհի համակարգչում գտնվող զգայուն ինֆորմացիան հավաքելու ու գողանալու համար, ինչն արվում է առանց զոհի իմացության։

Մի քանի պարզ քայլ խուսափելու լրտեսական ծրագրից

1.մի սեղմեք անծանոթ ու անհասկանալի հղումների ու էլ. նամակների վրա

2.միշտ թարմացրեք օպերացիոն համակարգը, հակավիրուսային ու համակարգչի մյուս ծրագրերը

3.անծանոթ ու ոչ վստահելի աղբյուրներից ներբեռնումներ մի արեք

4.մի սեղմեք pop-up պատուհանների վրա, նույնիսկ, եթե բացվում են վստահելի կայքերից

5.համացանցում անծանոթ մարդկանց ձեր մասին անձնական տվյալների մի տվեք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել