Փաստաբան Արթուր Ալիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Տիգրան Սահակյան, կազմից՝ Ալեքսանդր Ազարյան, ԱնդրանիկՄնացականյան), մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրվող իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը թողեց անփոփոխ:
Մեղադրողը պահանջում էր 4 տարի ազատազրկում՝ առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:
Գողություն կատարվել էր իմ պաշտպանյալի՝ զինծառայողի կողմից՝ մեկ օր զորամասից դուրս գտնվելուց հետո՝ սոված լինելու ժամանակ ԼՂՀ-ի քաղաքացու բնակարանի սառնարանից մեկ թթվասեր, 2 հատ հաց, 2 հատ կետչուպ և 1 հատ շամպայն նաև մեկ էժանագին հեռախոս լիցքավորիչով (սննդի հետ միասին ընդհանուր 14,000 ՀՀ դրամ գումարի չափով) գողանալու համար… Շնորհակալ եմ և հպարտ եմ մարդասիրական դատական ակտ կայացվելու համար..»: