ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-18-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.30C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: