Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 11-ին որոշում է ընդունել՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։
Որոշման Հավելվածով հաստատվել են միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը հնգամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը պետք է ներկայացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը: