Այսօր ավելի քան 184 փաստաբան գործադուլ է անում՝ բողոքելով դատարաններում փաստաբաններին ապօրինի զննելու դեմ։
Գործադուլին մասնակցող փաստաբաններն այսօր հավաք-քննարկում են կազմակերպել, որը քիչ առաջ սկսվել է։ Քննարկմանը ներկա է նաև Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում է մեր թղթակիցը։
Նշենք, որ փաստաբաններին ապօրինի զննելու դեպքերը գրանցվում են հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերից առաջ: Եվ հենց այսօր էլ այս գործով դատական նիստ է նշանակված։