Գյուղացիները լավ ծանոթ չլինելով օրենսդրությանը հայտնվում են բանկերի «թակարդներում»: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս բանկերի տրամադրած գյուղատնտեսական վարկերը չափազանց բարձր են գյուղացում համար, և դրանք չպետք է գերազանցի 3-6 տոկոսի շեմը: «Քիչ առաջ խոսքում էի սահմանամերձ Խաչիկ գյուղի գյուղապետի հետ ու նա հայտնեց իր մտահոգությունը այս հարցի վերաբերյալ: Նր ախոսքով՝ հարկային պարտավորության տակ ընկնելով գյուղացին հայտնվում է անելանելի վիճակում: Սա նպաստելու է սահմանամերձ գյուղի արտագաղթին»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ գյուղացիները լավ ծանոթ չլինելով օրենսդրությանը հայտնվում են բանկերի «թակարդներում».«Ազգային ժողովը պարտավոր է օգնել գյուղացիությանը»: