Նոր սակագնային պլան՝ «Viva 9500»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «Viva 9500» սակագնային պլանը, որը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք հաղորդակցման համար՝ ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթ, առավել շատ խոսելաժամանակ ցանցի ներսում և դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա և Կանադա զանգեր կատարելու հնարավորություն: «Viva 9500» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի՝ 19000 ՄԲ ծավալով փաթեթը, նախատեսված է շարժական ինտերնետից առավել շատ օգտվող բաժանորդների համար:

«Viva 9500» սակագնային պլանն առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթները.

«Viva 9500»
9500 րոպե դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
19 000 ՄԲ ինտերնետ
450 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա
450 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

«Բաժանորդները պետք է ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այն ծավալով, որն առավելագույնս համապատասխանում է հաղորդակցման նրանց պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ծառայությունների հիմքում հենց այս մոտեցումն է: «Viva 9500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք մշտապես օգտվում են շարժական ինտերնետից, կատարում զանգեր ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր, ներառյալ՝ միջազգային տարբեր ուղղություններով: Վերը նշված  ծառայությունները համադրված են մեկ փաթեթում, ինչը մեր բաժանորդների համար առավել դյուրին է դարձնում բջջային հաղորդակցման ծախսերի կառավարումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել