ՀՀ մշակույթի նախարարությունը շրջաբերական է նախապատրաստում այն գյուղապետների համար, որոնց ղեկավարած համայնքների սահմաններում պատմական գերեզմանատներ ներառող հուշարձաններ կան։
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։
Նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը զեկուցել է, որ Սանահին գործուղման ճանապարհին նույնանման հարցով ահազանգ են ստացել Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում կատարված նոր հուղարկավորության վերաբերյալ եւ անմիջապես գնացել այնտեղ:
«Ամբողջ տարածքը նայեցինք. իմ եւ խմբի մասնագետների կարծիքով` այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում թաղում չի եղել։ Քիչ առաջ խոսեցի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի հետ, որի պնդմամբ` անցյալ տարվա նոյեմբերին եւ այս տարվա հուլիսին այնտեղ նոր թաղումներ են եղել։ Մենք այնտեղ նման բան չենք տեսել»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը:
Մշակույթի նախարարությունը գրավոր դիմել է Արդվիի գյուղապետին, որպեսզի հետայսու նման բան թույլ չտա հուշարձանի տարածքում։
Նախարարության համապատասխան հանձնաժողովը Սանահինի վանական համալիր էր գործուղվել դատախազության գրության հիման վրա։
Գայանե Նազլուխանյանի փոխանցմամբ` չափագրել են տարածքի պահպանական գոտին, եւ հստակ երեւացել է, որ այնտեղ վերջերս հուղարկավորված մարդու գերեզմանը կիսով չափ գոտուց ներս է։ Կազմվել է նաեւ նախահաշիվ, թե որքան գումար կարժենա տեղաշարժված երկու հին տապանաքարերը վերատեղադրելու համար։ Եզրակացություններն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն։
Լայնածավալ պեղումները հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացումը և նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավաճակի բարելավմանը: