Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկել են բացակա պատգամավորների փոխարեն: Այս մասին ԱԺ նիստի սկզբում քվեարկության ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետական խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում հինգ հոգով ութ կամ յոթ հոգու տեղ են քվեարկում: ԱԺ աշխատակարգով կա սահմանված կարգ, որով պետք է վերականգնվի քվեարկության պատկերը, որից հետո պարոն Բաբլոյան, պարտավոր եք պարզել՝ ով է քվեարկում ուրիշի փոխարեն եւ համապատասխան միջոցներ կիրառեք»,- նշել է պատգամավորը:
ՀԱյտարարությունից հետո Արա Բաբլոյանը խնդրեց ՀՀԿ-ական պատգամավորներին չխախտել կարգը, քանի որ իրավունք չունեն ուրիշի փոխարեն քվեարկելու: