Ձեր հեռախոսները ունեն ամբողջ տեղեկությունը, թե ե՞րբ և ո՞րտեղ եք եղել

Ձեր հեռախոսը պարունակում է բոլոր այն վայրերի համապարփակ ցուցակը,  որտեղ դուք եղել եք: Անկախ նրանից դուք օգտվում եք Apple-ի IOS, թե Android օպերատիվ համակարգերից,  հեռախոսները ունեն տեսնելու տարբերակներ, թե որտեղ է հեռախոսի սեփականատերը գտնում, կամ պահում են բոլոր տեղեկությունները․ այս մասին գրում է Independent-ը:

Այս հնարավորությունը կարող է լինել շատ օգտակար՝ հիշեցնելու, թե որտե՞ղ եք եղել, կամ հստակ ո՞ր օրն եք գնացել ճանապարհորդության: Մյուս կողմից որոշ տեխնոլոգիական ընկերություններ ունեն ձեր կյանքի մասին հսկայական տեղեկատվություն:

Google-ը, թերևս ամենալավ միջոցն է ձեր ժամանակացույցը դիտելու համար: Կայքն օգտագործում է տվյալների տարբեր գործիքներ, այդ թվում քարտեզներ և ծանուցումներ, որոնք ձեզ տեղեկացնում են մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ նույն էջից կարող եք ընտրել գործիքներ՝ թույլատրելու, եթե այն արդեն միացված չէ, կամ դադարեցնելու համար:

Եթե Դուք օգտվում եք  Android համակարգից, ձեզ կարող են հետևել պարզապես գործի դնելով հեռախոսը, մինչ IOS-ի դեպքում անհրաժեշտ է Google հավելվածը:

Ձեզ «հետևելու» ֆունկցիան անջատելու համար պետք է մտնել Google հաշիվը, և գտնվելու վայրը  Location History -ն անջատել: Ինչ-որ վայրում գտնվելու մասին տեղեկությունը ջնջելու համար մտնում ենք Location History, սեղմում ենք տվյալ օրվա, կամ վայրի վրա և հեռացնում այն: Դուք կարող եք սեղմել Delete all history  տարբերակը՝ ձերբազատվելու բոլոր տեղեկություններից:

Apple-ը նույնպես նման տարբերակ ունի iPhone-ում, տեսնելու համար կարող եք մուտք գործել the Settings app  հավելվածը և սեղմել գաղտնիության վրա: Այստեղ Դուք կգտնեք Location service գտնվելու վայրի վերաբերյալ ծառայությունը, որը նույնպես կարող եք անջատել: Ավելի ներքևում  գտե՛ք System Services, սեղմեք և ընտրեք հաճախակի այցելած վայրերը և յան վայրերը, որտեղ եղել եք մի քանի անգամ:

Թարգամանեց՝ Էլիզա Բալայանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել