Էլեկտրոնային հասցեները և սոցիալական հաշիվները համեմատաբար անվտանգ դարձնելու համար պետք է օգտագործել բարդ գաղտնաբառեր: Երբե՛ք նույն գաղտնաբառը մեկից ավելի հաշիվներում չօգտագործել, քանի որ կոտրելով մեկը՝ հեշտորեն կարող են կոտրել մյուսը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջից:
Տարբեր գաղտնաբառեր օգտագործելով՝ դուք կնվազեցնեք հնարավոր հարձակման հետևանքով առաջացած կորուստները։
Երկփուլանի նույնականացման (two-factor authentication) մեխանիզմը լավագույն միջոցներից է համոզված լինելու համար, որ այլ մարդիկ չեն կարող մուտք գործել ձեր հաշիվներ։
Այս գործառույթը միացնելու դեպքում, բացի գաղտնաբառից, հաշիվ մուտք գործելու համար պետք է հավաքեք նաև կոդը, որը SMS-ի միջոցով կստանաք ձեր հեռախոսին։