Օգոստոսի 31-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է ընդունել՝ պարգևատրության վերաբերյալ.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1.Գիտամշակութային բազմամյա գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբեղյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»: