ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 1-ին մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ծառայության հանրային կապերի կենտրոնը: Ահաբեկչությունները պլանավորված են եղել Մոսկվայի Կենտրոնական Ասիայի հատվածում:
Երկու ահաբեկիչներից մեկը պետք է սառը զենքով հարձակվեր, մյուսը՝ պայթեցներ ինքն իրեն:
Գիտելիքի օրն այս տարի համընկնում է իսլամական մեծ տոնի՝ Կուբան բայրամին:
Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, ձերբակալվածներից մեկն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է: Նա խոստովանել է, որ երդվել է դառնալ մահապարտ ահաբեկիչ: