Նունե Խաչատրյանը կնշանակվի արդա­րա­դատության նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար

Այսօր կառավարության նիստի օարակարգային և չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է արդարադատության նախարարությունում նշանակում կատարելուն:

Մասնավորապես, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված որոշման նախագծում նշվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

Նունե Խաչատրյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության արդա­րա­դատության նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար»:

ներկայացնում ենք Նունե Խաչատրյանի կենսագրությունը․

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965 թ., 18 հունվարի, ք. Երևան

Կրթություն
1983 – 1988 թթ. – Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1989 – 1994 թթ. – Երևանի N 3 ուսումնարան՝ պատմության և հասարակագիտության նորմերի դասավանդող
1994-1996 թթ.- Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խմբավարության ամբիոնի կրտսեր գիտաշխատող
1997 – 1998 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ
1998 – 2002 թթ. – ՀՀ արդարադատության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, նախարարի խորհրդական
2002 – 2013 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար
2013 – 2014 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
2014 թ. ապրիլի 25-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել