Բիլայնը կփոխհատուցի մոդեմների հետ խնդիր ունեցած բաժանորդներին

«Հեռախոսային կապի օպերատոր Բիլայնը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ից համակարգի վրա տեղի էր ունեցել արտաքին հաքերային հարձակում: Արդյունքում օգոստոսի 20-ից ֆիքսված ինտերնետ կապի խախտումներ էին առաջացել մի խումբ բաժանորդների մոտ:

Հոգ տանելով Ձեր մասին, մենք որոշում ենք կայացրել տրամադրել փոխհատուցում այն բաժանորդներին, ում մոտ գրանցվել է մոդեմների հետ խնդիր: Հետվճարային բաժանորդների ֆիքսված ինտերնետ ծառայության օգոստոս ամսվա հաշիվները կզրոյացվեն, իսկ կանխավճարային բաժանորդների (Neo, Neo Max) վճարված գումարները հետ կփոխանցվեն իրենց հաշվեկշռին: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել