Համատիրությունների գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ. քաղաքապետ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով:

««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համատիրությունների ներկայիս գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ: Ըստ այդմ աշխատանքների ընթացքում պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկություններն ու դիտարկումները: Պետք է ուսումնասիրենք նաև այլ քաղաքների փորձը, որի արդյունքում, վստահ եմ, հնարավոր կլինի գտնել նախընտրելի այն լուծումները, որոնք առավելագույնս արդյունավետ կարող են լինել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը պատշաճ իրականացնելու համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել